Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Մենք ձգտում ենք օգտագործել ավանդական լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները՝ պաշտպանելու մարդու իրավունքները Հայաստանում

Մեր գործունեությունը
Մեր գործունեության հիմնական ուղղությունները
Մենք իրականացնում ենք դասընթացներ էթիկական լրագրության, բազմազանության լուսաբանման, մեդիայի հետ աշխատանքի, թվային և կիբեռանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության, փաստերի ստուգման, արհեստական բանականության և տեխնոլոգիաների թեմաներով։
Մենք աջակցում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների, իրավապաշտպանների և ակտիվիստների, լրատվամիջոցների և լրագրողների թվային անվտանգության հզորացմանը, թվային ենթակառուցվածքների անվտանգությանը՝ ՏՏ աուդիտների, ռիսկերի գնահատման միջոցով։
Մենք հետազոտում ենք համացանցի ազատությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, խոսքի ազատությանը, թվային միջադեպերին և կիբեռսպառնալիքներին վերաբերող զարգացումները Հայաստանում, Կովկասում և Եվրոպայում, որոնց արդյունքները հրապարկում ենք զեկույցների տեսքով։
Մենք հանդես ենք գալիս թվային իրավունքների շուրջ իրավական դաշտի հզորացման օգտին և քաղաքականությունների փոփոխություններին, ներառյալ համացանցի ազատությունը, խոսքի ազատությունը, գաղտնիությունը, տվյալների պաշտպանությունը և արհեստական բանականության էթիկական օգտագործումը:
Մենք խթանում ենք թվային գրագիտությունը, մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունը, անձնական տվյալների պաշտպանությանը, AI, SEO, SMM գրագիտությունը լայն լսարանների շրջանում՝ լրագրողներից ու ՔՀԿ-ներից մինչև ծնողներ, ուսուցիչներ, երիտասարդներ և դեռահասներ:
Մենք պայքարում ենք ապատեղեկատվության դեմ՝ մշակելով փաստերի ստուգման, մոնիտորինգների մեթոդաբանական գործիքներ՝ տրամադրելով հավաստի և ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն՝ համագործակցելով փաստեր ստուգող տեղական, միջազգային կազմակերպությունների և ցանցերի հետ։

Մեր մասին
Մեր նախաձեռնում ենք իսնտիտուցիոնալ նախագծեր, որոնք հանդես են գալիս ուրույն բրենդով. CyberHUB-AM, dpHUB-AM, CyberChat, moderAItor և այլն։
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (ԲՏԻ Հայաստան) հիմնադրվել է 2006 թվականին՝ որպես լոնդոնյան Media Diversity Institute-ի մասնաճյուղ։ Այժմ այն գրանցված է Հայաստանում որպես անկախ հասարակական կազմակերպություն և գործում է որպես լիովին ինքնավար կառույց։
Գործում ենք Հայաստանում
Իրականացված ծրագրեր
2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Փաստերի ստուգման և մոնիտորինգային առաքելություն
2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք համագործակցում ենք Հայաստանում փաստերի ստուգման inFact ցանցի և PopUp Newsroom-ի հետ՝ աջակցելով լրատվամիջոցներին իրականացնել փաստերի ստուգման, ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմների հակազդման գործողություններ։ Զուգահեռ մենք մշտադիտարկում ենք Հայաստանի տեղեկատվական միջավայրը և հրապարկում շաբաթական զեկույցներ՝ անդրադառնալով պատմույթների միտումներին և զարգացումներին։
- Լրագրողների վերապատրաստում
- Թվային անվտանգության աջակցություն
- Թվային ենթակառուցվածքների աջակցություն
- Փաստերի ստուգում
- Մշտադիտարկման զեկույցներ
- Հաղորդակցում միջազգային դիվանագիտական կառույցների հետ

















