Դասընթացի հրավեր. ապատեղեկատվության և ԱԲ կողմից գեներացված բովանդակության նույնականացում

Երևանի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը կազմակերպում են դասընթաց՝ ապատեղեկատվության հայտնաբերման ու հակազդման, արհեստական բանականության միջոցով գեներացված մեդիա բովանդակության նույնականացման ու վավերացման, խորը կեղծիքի (deep fake) բացահայտման գործիքակազմի կիրառման վերաբերյալ, որի ժամանակ իրենց գիտելիքներն ու փորձն են ներկայացնելու հայաստանյան և միջազգային մասնագետները։ Դասընթացի շրջանակում կներկայացվեն նաև լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների թվային սպառնալիքներին առնչվող մարտահրավերները և կիբեռպաշտպանության լուծումներ։

Դասընթացը նախատեսված է հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցչների համար։

Դասընթացը տեղի կունենա Երևանում՝ մարտի 21-ին, շաբաթ օրը, 11:00-15:00։

📌 Մասնակցությունն անվճար է։ Գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 19։

🔗 Գրանցվեք այստեղ. https://forms.gle/GZYHqtRHWE94WDHq5

Ընտրված մասնակիցները կստանան դասընթացի օրակարգի, վայրի վերաբերյալ հավելյալ ծանուցում։

Related Articles