
cyberhub-am նախաձեռնություն
Հայաստանում գործում է թվային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության հետ կապված արտակարգ պատահարների (CERT) աջակցության թիմ՝ ՀԿ-ների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն և աջակցություն՝ թվային տեխնոլոգիաների հետ կապված պատահարների դեպքում, ընդ որում՝ մեր աջակցությանը դիմողների տվյալների գաղնտիությունը երաշխավորվում է։
Մենք նաև անանուն կերպով՝ առանց նույնականացնելու դիմողներին, հավաքում և վերլուծում ենք հայաստանյան քաղհասարակության դեմ ՏՏ ոլորտի հարձակումների, պատահարների մասին տեղեկատվությունը՝ դրա հիման վրա առավել արդյունավետ պաշտպանության մեթոդներ մշակելու նպատակով։
Ծառայություններ
CyberHUB-AM-ը ստեղծվել է ի աջակցություն հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, իրվապաշտպաններին, մեդիա կազմակերպություններին և լրագրողներին։ Ավելի ուշ նախաձեռնությունն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև Արեվելյան Եվրոպայի և հետսովետական երկրները։

ՏՏ աուդիտներ
Մեն իրականացնում ենք տարեկան ՏՏ աուդիտներ, որոնց շրջանակում մշակում ենք կազմակերպությունների ռիսկերի զեկույց և խորհրդատվականներ, որոնց ուղղությամբ տրամադրում ենք ուղղակի և անուղղակի աջակցություն։

Ռիկսերի գնահատում
Ռիսկերի գնահատման շրջանակում մենք ուսումնասիրում ենք կազմակերպությունների և անհատների գործունեության համատեքստը, ստուգում ենք թվային ակտիվներն ու ենթակառուցվածքները, մշակում ենք անվտանգության քաղաքականություններ։

Ենթակառուցվածնքերի աջակցություն
Ենթակառուցվածքների աջակցությունն իր մեջ ներառում է թվային և ֆիզիկական ակտիվների՝ համակարգիչների, ներքին ցանցերի, տվյալների պահուսատվորման սարքերի, լիցենզիաների, անվտանգության տեսախցիկների, վեբ ռեսուրսների տրամադրում և կարգաբերում։

Հետաքննություններ և հետազոտություններ
Յուրաքանչյուր տարի մենք իրականացնում ենք Հայաստանի թվային լանդշաֆտի՝ կիբեռհարձակումների, թվային խոցելիությունների և կիբեռարշավների ուսումնասիրություն, որոնց արդյունքում հրապարակում ենք տարեկան զեկույցներ։

Վերապատրաստումներ
Մենք կազմակերպում ենք մեր շահառու կազմակերպությունների և անհատների տարեկան և կարիքից բխող վերապատրաստումներ՝ ուղղված թվային անվտանգության կարողությունների զրագցամանը, ֆիզիկական անվտանգությանը և հոգեբանական բարօրությանը։

Շահերի պաշտպանություն
Մենք հետևողական ենք թվային տեխնոլոգիաներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններին և գործող օրենսդրությանը, դրանց հնարավոր փոփոխություններին և նախաձեռնություններին, որոնց ուղղությամբ մշակում ենք խորհրդատվականներ՝ պետության, և ոլորտային որոշում կայացնողների համար։

