CyberHUB-AM Թվային անվտանգության աջակցություն մարդու իրավունքների պաշտպաններին

Ժամանակահատված: 1 հունվար 2026 — 31 հոկտեմբեր 2026

Դոնոր կազմակերպություն: Digital Defenders Partnership (DDP)

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Այս ծրագրի նպատակն է արձագանքել Հայաստանի թվային անվտանգության հրատապ մարտահրավերներին՝ վերհանված խնդիրները վերածելով կոնկրետ և չափելի նպատակների։ Հիմնվելով չորս հիմնական մարտահրավերների վրա՝ կիբեռանվտանգության սպառնալիքներ, կարողությունների պակաս, ատելության խոսքի ու թիրախավորման աճ և հանրային իրազեկվածության ցածր մակարդակ, ծրագիրը կտրամադրի գործնական աջակցություն, կհզորացնի դիմակայունությունը և կնպաստի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), մարդու իրավունքների պաշտպանների (ՄԻՊ) և նրանց համայնքների համար առավել անվտանգ թվային տիրույթների ձևավորմանը:

Նպատակ 1. Հզորացնել ռիսկի խմբում գտնվող ՔՀԿ-ների և ՄԻՊ-ների կիբեռանվտանգության դիմակայունությունը

Մենք կտրամադրենք թվային անվտանգության անհատականացված աջակցություն 12 ՔՀԿ-ների և 40 ՄԻՊ-ների, ովքեր առավել խոցելի են կիբեռհարձակումների և թվային հալածանքների նկատմամբ: Հաշվի առնելով 2026թ. ընտրություններին ընդառաջ ատելության խոսքի և թվային թիրախավորման բարձր ռիսկերը՝ ծրագիրը կաջակցի ՔՀԿ-ներին և ՄԻՊ-ներին՝ հզորացնելու արդյունավետ արձագանքման իրենց կարողությունները:

Նպատակ 2. Նվազեցնել թվային անվտանգության գիտելիքների և հմտությունների պակասը

Թվային սպառնալիքների արագ փոփոխվող լանդշաֆտին արձագանքելու համար ծրագիրը կիրականացնի կարիքների վրա հիմնված դասընթացներ 25 ՄԻՊ-ների համար: Այս դասընթացները կթիրախավորեն ռիսկերի գնահատման և խորհրդատվությունների միջոցով վերհանված բացերը՝ ընդգրկելով կարևորագույն ոլորտներ:

Նպատակ 3. Բարձրացնել հանրային իրազեկվածությունը թվային ռիսկերի և լուծումների վերաբերյալ

Ազդեցության շրջանակն ընդլայնելու նպատակով ծրագիրը կհրապարակի 10 բլոգային նյութ՝ նվիրված թվային հիմնական ռիսկերին, նորահայտ մարտահրավերներին և գործնական լուծումներին:

Discover More Projects