Ժամանակահատված: 15 օգոստոս 2025 — 15 ապրիլ 2026
Դոնոր կազմակերպություն: միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE)
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Առաջարկվող ծրագիրը նպատակ ունի հզորացնել տվյալների մշակման և պաշտպանության գործելակերպի ժողովրդավարական կառավարումը՝ իրականացնելով համապարփակ հետազոտություն, վերլուծություն և շահագրգիռ կողմերի ներգրավում համայնքային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում: Հիմնական նպատակներն են.
- Գնահատել տվյալների մշակման և պաշտպանության (թվային և ոչ թվային) գործող պրակտիկաները տարբեր պետական և մասնավոր կառույցների կողմից:
- Վերհանել բացերը, մարտահրավերները և հնարավորությունները գոյություն ունեցող քաղաքականություններում, կանոնակարգերում և իրականացման մեխանիզմներում:
- Մշակել գործնական առաջարկություններ և ճանապարհային քարտեզներ՝ բարելավելու տվյալների մշակման և պաշտպանության գործելակերպը՝ ապահովելով համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և ներառական թվային վերափոխմանը:
- Բարձրացնել իրազեկվածությունը և ջատագովել քաղաքականության բարեփոխումների համար՝ մասնավոր հատվածի ներգրավման և տարբեր շահագրգիռ կողմերին հետազոտության արդյունքների նպատակային հաղորդման միջոցով:

