Ժամանակահատված: 15 նոյեմբեր 2024 — 15 նոյեմբեր 2025
Դոնոր կազմակերպություն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID); Internews in Armenia
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակը. Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հայաստանյան լրատվամիջոցների թվային անվտանգությունը, աջակցել անկախ լրագրությանը և ջատագովել արդար ու բաց թվային միջավայրի և ազատ ինտերնետի մասին օրենսդրության համար:
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) հայաստանյան ներկայացուցչության ծրագրային բաղադրիչի նպատակներն են.
- Պաշտպանել հայաստանյան մեդիա միջավայրը՝ ամրապնդելով թվային անվտանգությունը.
- Հզորացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների թվային անվտանգության ենթակառուցվածքը:
- Զարգացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների ինստիտուցիոնալ կարողությունները՝ նրանց համար մշակելով թվային անվտանգության, սոցիալական մեդիայի և համայնքի մոդերացիայի քաղաքականություններ ու ուղեցույցներ:
- Մեղմել թվային անվտանգության միջադեպերի ազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների վրա:
- Լրագրողներին զինել գիտելիքներով և հմտություններով՝ իրենց առցանց գործունեությունը պաշտպանելու համար:
- Բարձրացնել իրազեկվածությունը թվային անվտանգության սպառնալիքների և լավագույն փորձի վերաբերյալ:
- Իրականացնել ջատագովության միջոցառումներ՝ ուղղված հայաստանյան մեդիայի համար արդար և ազատ թվային տիրույթի ստեղծմանը.
- Ընդլայնել համագործակցությունը հայաստանյան լրատվամիջոցների և համաշխարհային տեխնոլոգիական կազմակերպությունների միջև:
- Խթանել այնպիսի քաղաքականություններ, որոնք պաշտպանում են ինտերնետի ազատությունը և թվային իրավունքները:

