Ժամանակահատված: 1 հունվար 2025 — 31 դեկտեմբեր 2025
Դոնոր կազմակերպություն: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո (DRL)
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Գործընկեր կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Լոնդոն
Ծրագրի գլխավոր նպատակն է ուղղակի աջակցություն ցուցաբերել թվային անվտանգության ծառայություններ մատուցողներին, որոնք պաշտպանում են խոցելի խմբերին, քաղաքացիական հասարակության կառույցներին և անկախ լրատվամիջոցներին այնպիսի թվային հարձակումներից, որոնց նպատակն է խոչընդոտել այդ խմբերի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը: Այս նպատակին հասնելու համար գործընկերներն առաջադրել են հետևյալ երեք խնդիրները.
Ծրագրի խնդիր 1. Ապահովված է թվային անվտանգության (DigiSec) մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը:
Ծրագիրը կնպաստի DigiSec համայնքում փոխադարձ ուսուցման մշակույթի ձևավորմանը՝ գիտակցելով, որ խոցելի խմբերին համարժեք պաշտպանություն տրամադրելու ներուժը մեծապես կախված է ժամանակին համընթաց քայլելու և նորածին սպառնալիքների մասին վաղ ահազանգելու կարողությունից:
Ծրագրի խնդիր 2. Թիրախային տարածաշրջանում DigiSec համայնքն ամրապնդված է և ընդլայնված:
Ծրագիրը կծառայի որպես ինկուբատոր՝ անդրազգային սպառնալիքների բացահայտման և արդյունավետ ու օպերատիվ լուծումների մշակման համար: Սա կիրականացվի տարբեր երկրների թվային անվտանգության մասնագետների մոբիլիզացման միջոցով՝ նպատակ ունենալով համախմբել փորձն ու ռեսուրսները՝ ի պատասխան կոնկրետ միտումների և օրինաչափությունների:
Ծրագրի խնդիր 3. Խոցելի խմբերը, քաղաքացիական հասարակության կառույցները և անկախ լրատվամիջոցները ունեն մշտական հասանելիություն բարձրակարգ փորձագետների բազային, արդիական ռեսուրսներին և արագ արձագանքման մեխանիզմներին:
Վիրտուալ տարածաշրջանային ռեսուրս կենտրոնը կապահովի, որ շահառուները կարողանան օգտվել ողջ տարածաշրջանի փորձագիտական ներուժից, ինչպես նաև դիմել Աջակցության դրամաշնորհների համար, որոնք թույլ կտան կյանքի կոչել DigiSec մասնագետների կողմից տրված հանձնարարականները:

