Փաստերի հավաքագրման առաքելություն

Ժամանակահատված: 1 դեկտեմբեր 2023 — 31 մարտ 2024

Դոնոր կազմակերպություն: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակության համատեղ փաստահավաք առաքելությանը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում 10-ամսյա շրջափակման և 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման ժամանակ մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի խախտումների փաստաթղթավորմանը: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը կհավաքագրի և կվերլուծի տվյալներ հանրամատչելի աղբյուրներից, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, լրատվական հոդվածները, պաշտոնական հայտարարությունները և այլն: Ծրագիրը ներառում է նաև հավաքագրված տվյալների վերիֆիկացում (ստուգում): Սա ենթադրում է տեղեկատվության խաչաձև ստուգման և բազմաթիվ աղբյուրներից հաստատման մանրակրկիտ գործընթաց՝ դրա ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու համար: 

Discover More Projects