Կարկանդակի շուրջ սոցցանցային աղմուկը և ընտրությունները․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 1-8)
Փետրվարի վերջին օրվա նախաճաշը՝ կարկանդակով, իսկ մարտի 1-ին՝ եգիպտացորենով։ 16 վայրկյան տևողությամբ տեսանյութերը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկուսակցական քարոզարշավի ընթացքում ավտոբուսում նախաճաշում են, արագ վերածվեցին սոցիալական ցանցերի ամենաքննարկվող քաղաքական թեմաներից մեկի՝ դառնալով առիթ իշխանությունների վարքագիծը գնահատելու, քննադատելու և ծաղրելու համար։ Տեսանյութերը ստեղծվել և տարածվում էին այն ժամանակ, երբ լրահոսում ակտիվորեն…






