
Alina Grigoryan

Alexander Martirosyan

Liana Kostandyan

Gevorg Hayrapetyan

Anna Khachatryan

Arthur Papyan

Lilit Ayvazyan

Hrayr Zohrabyan

Armine Sukiasyan

Sargis Harutyunyan

Yana Ghahramanyan

Arman Zohrabyan

Samvel Martirosyan

Aleksey Chalabyan

Anahit Martirosyan

Vardan Arzumanyan
Քաղաքականություններ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և կազմակերպության թիմը իրենց աշխատանքներն իրականացնում են բացառապես հիմվելով ներքին փաստաթղթերի, կանոնակարգերի և քաղաքականությունների հիման վրա։ Այստեղ ներկայացված են միայն մեր համընդհանուր և պարտադիր փաստաթղթերը։
1. Աշխատանքային կանոնակարգ
2. Անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականություն
3. Գենդերային հավասարության քաղաքականություն
4. Հանդուրժողականության և հակախտրականության քաղաքականություն
5. Սեռական շահագործման, չարաշահման և թրաֆիքինգի քաղաքականություն
6. Երեխաների անվտանգության և լավագույն շահի քաղաքականություն
7. Շահերի բախման քաղաքականություն
8. Թափանցիկության և հաշվետվողականության քաղաքականություն
9. Շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականություն
10. Թվային անվտանգության քաղաքականություն և ստանդարտներ
10. Գնումների ընթացակարգ
1. Աշխատանքային կանոնակարգ
Աշխատանքային կանոնակարգ
Կազմակերպության Աշխատանքային կանոնակարգը սահմանում է գործունեության հիմնական սկզբունքները, աշխատակիցների վարքականոնը և էթիկական նորմերը, որոնց պահպանումը հանդիսանում է աշխատանքային և իրավական այլ բնույթի հարաբերությունների նախապայման։ Աշխատանքային կանոնակարգը բխումը է ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներից՝ կարգավորելով աշխատակիցների համար բավարար պայմանների ապահովումը, այնպես էլ աշխատակիցների և աշխատակիցների ու շահառուների միջև փոխհարաբերությունների, առցնաց վարքագծի դրույթներից։
2. Անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականություն
Անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականություն
Կազմակերպությունը պարտավորվում է աշխատողի և կազմակերպության գործունեության շրջանակում ստացվող երրորդ անձանց անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը և պահպանությունը իրականացնել GDPR-ի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և կազմակերպության «Անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականության» պահանջներին համապատասխան։ Աշխատողը պարտավորվում է ձեռնպահ մնալ առանց թույլտվության անձնական կամ գաղտնի տվյալների փոխանցումից, հրապարակումից կամ չարտոնված օգտագործումից՝ աշխատանքային հարաբերությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո։
3. Գենդերային հավասարության քաղաքականություն
Գենդերային հավասարության քաղաքականություն
Համաձայն «Գենդերային հավասարության քաղաքականության» պահանջների, Կազմակերպությունը պարտավորվում է ապահովել աշխատանքային միջավայր, որտեղ բոլոր անձինք հավասար են՝ անկախ սեռից, գենդերային ինքնությունից, և որևէ անձ չի ենթարկվում խտրականության։ Աշխատողը պարտավորվում է հարգել գործընկերների իրավունքներն ու արժանապատվությունը, և իր գործողություններով չխախտել կազմակերպության գենդերային հավասարության սկզբունքները։
4. Հանդուրժողականության և հակախտրականության քաղաքականություն
Հանդուրժողականության և հակախտրականության քաղաքականություն
Կազմակերպությունը խթանում է փոխադարձ հարգանքը, ներառական և անվտանգ աշխատանքային մթնոլորտն ու ազատ արտահայտման իրավունքը՝ բացառելով ատելության խոսքը, խտրական վերաբերմունքը և ոտնձգությունները։ Աշխատողը պարտավորվում է պահպանել հանդուրժողական և հարգալից վերաբերմունք գործընկերների, շահառուների և գործընկեր կազմակերպությունների նկատմամբ։
5. Սեռական շահագործման, չարաշահման և թրաֆիքինգի քաղաքականություն
Սեռական շահագործման, չարաշահման և թրաֆիքինգի քաղաքականություն
Ելնելով «Սեռական շահագործման, չարաշահման և թրաֆիքինգի քաղաքականության» դրույթներից, Կազմակերպությունը զրոյական հանդուրժողականություն է ցուցաբերում սեռական շահագործման, սեռական ոտնձգությունների, չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի ցանկացած ձևի նկատմամբ՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային նորմերին։ Աշխատողը պարտավորվում է ձեռնպահ մնալ նման գործողություններից, անմիջապես զեկուցել նման դեպքերի մասին և աջակցել կազմակերպությանը նման միջադեպերի կանխարգելման գործում։
6. Երեխաների անվտանգության և լավագույն շահի քաղաքականություն
Երեխաների անվտանգության և լավագույն շահի քաղաքականություն
Կազմակերպությունը պարտավորվում է իր բոլոր ծրագրերում և գործունեության ընթացքում ապահովել երեխաների ֆիզիկական, հոգեբանական և բարոյական անվտանգությունը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Աշխատողը պարտավորվում է ձեռնպահ մնալ երեխաների նկատմամբ ցանկացած վնասակար կամ շահագործող գործողություններից, անմիջապես զեկուցել նման դեպքերի մասին և աջակցել երեխաների պաշտպանության մեխանիզմների իրականացմանը՝ համաձայն «Երեխաների անվտանգության և լավագույն շահի քաղաքականություն»։
7. Շահերի բախման քաղաքականություն
Շահերի բախման քաղաքականություն
Համաձայն «Շահերի բախման քաղաքականության», Կազմակերպությունը պարտավորվում է կանխարգելել այնպիսի իրավիճակներ, որտեղ աշխատողի անձնական կամ ֆինանսական շահերը կարող են հակասել կազմակերպության շահերին։ Աշխատողը պարտավորվում է բացահայտել և զեկուցել շահերի բախման ցանկացած հավանականություն և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կազմակերպության վստահությանը կամ հեղինակությանը։
8. Թափանցիկության և հաշվետվողականության քաղաքականություն
Թափանցիկության և հաշվետվողականության քաղաքականություն
Կազմակերպությունը գործում է «Թափանցիկության և հաշվետվողականության քաղաքականության» մոտեցումներին համարժեք՝ թափանցիկության, ազնվության, բարեվարքության և հաշվետվողականության սկզբունքներով՝ ապահովելով գործունեության մասին ճշգրիտ և հասանելի տեղեկատվության տրամադրում շահառուներին, գործընկերներին և հանրությանը։ Աշխատողը պարտավորվում է իր աշխատանքում գործել ազնվորեն, ներկայացնել ճշգրիտ և լիարժեք տվյալներ, և աջակցել կազմակերպության հաշվետվողականության համակարգին։
9. Շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականություն
Շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականություն
Կազմակերպությունը պարտավորվում է իր գործունեությունը իրականացնել այնպես, որ հնարավորինս նվազեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ խթանելով ռեսուրսների խնայողությունը, թափոնների կրճատումը և բնապահպանական պատասխանատու մոտեցումները։ Աշխատողը պարտավորվում է իր աշխատանքում կիրառել էկոլոգիական պատասխանատու վարքագիծ՝ պահպանելով կազմակերպության սահմանած բնապահպանական չափանիշները՝ համաձայն «Շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականության»։
10. Թվային անվտանգության քաղաքականություն և ստանդարտներ
Թվային անվտանգության քաղաքականություն և ստանդարտներ
Կազմակերպության աշխատակիցները պարտավորվում են առաջնորդվել կազմակերպության «Թվային անվտանգության քաղաքականության» և «Ստանդարտ թվային անվտանգության փաթեթում» ներառված դրույթներով և քաղաքականություններով, որոնք սահմանում են թվային ակտիվների և թվային տվյալների անվտանգությունը, ռիսկերի կառավարումը, արագ արձագանքումը, միջադեպերի զեկուցումն ու պարբերական վերապատրաստումների շրջանակը։
10. Գնումների ընթացակարգ
Գնումների ընթացակարգ
Կազմակերպությունը պարտավորվում է իրականացնել համապատասխան / նշանակված աշխատակիցների վերապատրաստում՝ «Գնումների ընթացակարգի» պայմանների և գործընթացների վերաբերյալ։ Կազմակերպության կողմից իրականացվող ցանկացած գնում՝ ըստ շեմերի, պետք է բացառապես բխի կազմակերպության և ծրագրի, ինչպես նաև ծրագրի շահառուների շահերից։ Կազմակերպության անունից իրականացվող որևէ գնում չպետք է հակասի «Գնումների ընթացակարգին», իսկ գործընթացը պետք է լինի թափանցիկ և հաշվետու։

